Մարտ 12, 2021 18:09 Asia/Tehran
  • Ծովակալ Խանզադի. Իրանի ռազմածովային ուժերը զինված են նորագույն սարքավորումներով և հրթիռներով

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Իրանի բանակի նավատորմը համալրվել նորագույն սարքավորումներով ու հրթիռներով»:

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին, Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգի Նոշահր քաղաքում գտնվող Իմամ Խոմեյնիի ծովային գիտությունների համալսարան կատարած այցի ժամանակ, անդրադառնալով ականակիր նավերի արտադրության տեղայնացմանը, հավելեց. «Իրանի ռազմածովային ուժերն իր անձնակազմի  ջանքերի շնորհիվ կարողացել է զինվել նորօրյա սարքավորումներով, ներառյալ՝ տարբեր տեսակի խելացի հրթիռներով»:

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը, անդրադառնալով Իրանի ռազմածովային ուժերի աշխարհաքաղաքական դիրքին, շեշտել է. «Իրանը գտնվում է աշխարհի էներգետիկայի ռազմավարական կենտրոնում և միակ երկիրն է, որն ունի առավելագույն տարանցիկ հնարավորություններ և տարածաշրջանում հսկայական և երկար ափեր»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ