Ապրիլ 18, 2021 08:34 Asia/Tehran
  • Իրանը և Սերբիան ընդգծել են տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի ու Սերբիայի արտգործնախարարներն ընդգծել են երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շաբաթ օրը հանդիպել է Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սլակովիչի հետ: Հանդիպման ժամանակ,  անդրադառնալով երկու երկրների պատմական հարաբերություններին և Իրանի արտաքին քաղաականության մեջ Բալկանների կարևոր դիրքին, Զարիֆը  կարևորել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում համագործակցության  զարգացումը ` նորարարական և ստեղծագործական մեխանիզմների կիրառմամբ:

Հանդիպման ընթացքում, Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սլակովիչն անդրադարձել է երկու երկրների հարաբերություններում առկա ներուժին, հատկապես՝ տնտեսության և արդյունաբերության ոլորտներում, հավելելով, որ ԱԳ նախարարությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը դրական ազդեցություն կունենա համագործակցության ապագայի վրա:

Պիտակ