Հուլիս 06, 2021 17:15 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ՀՕՊ ուժերի հրամանատար.Իրանն աշխարհի  հակաօդային պաշտպանության տերություններից  է համարվում

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը աշխարհի հակաօդային պաշտպանության տերություններից է»:

Բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն այցելել է  Իրանի հյուսիսարևմուտքում գտնվող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ: Այցի շրջանակում ունեցած ելույթում նա  ասել է.«Մոթալե ալ-Ֆաջր ռադարը հարյուր տոկոսանոց սեփական արտադրության  սարքավորումներից  է, որը կառուցվել է  իրանցի մասնագետների հզոր ձեռքերով»:

Բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը հավելել է. «Հետևելով գերագույն գլխավոր հրամանատարի  խորհուրդներին և ուղղորդումներին,. ,այսօր  մենք հասել ենք ներքին ուժի և կարողության այն փուլին, որ հնարավորություն ունենք սեփական արտադրության համակարգերով հայտնաբերել ցանկացած  թռչող սարք ինչպես մեր երկրի երկնքում, այնպես էլ դրա սահմաններից այն կողմ: Պաշտպանական սարքավորումների արտադրության և գնման առումով մենք ոչ մի երկրից կախված չենք: Իրանի Իսլամական Հանրապետությունը հակաօդային պաշտպանության ոլորտում լավագույններից է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում»:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության հրամանատարն անդրադառնալով  Իրանի կանխարգելիչ ուժին հավելել է. «Եթե մեր թշնամիները չեն համարձակվում  ինչ-որ քայլ անել իսլամական Իրանի սրբազան երկնքի դեմ, դա այս տեղական համակարգերի շնորհիվ է, և  մեր պաշտպանական համակարգերի կանխարգելիչ ուժը  գտնվում է շատ բարձր մակարդակի վրա է»:

Պիտակ