Հուլիս 16, 2021 19:26 Asia/Tehran
  • Գիտական ​​աճն ու առաջխաղացումը Իրանի բանակի պաշտպանական ուժերի հիմնական գերակայություններից է

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալն ասել է. «Գիտական ​​աճն ու առաջխաղացումը բանակի հիմնական գերակայություններից մեկն է»:

Ուրբաթ օրը, ԻԻՀ բանակի ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալիռեզա Էլհամին շեշտելով, որ բանակի հրամանատարներն ու անձնակազմը, սովորելով ժամանակակից գիտելիքներ և տեխնոլոգիաները, պետք է  պաշտպանեն Իրանի օդային սահմաններն ասել է. «Բանակի հրամանատարական անձնակազմի գիտական ​​առաջընթացի համար պաշտպանական ուժերի ռազմավարությունը, պլանավորումը և ճանապարհային քարտեզը միանշանակ կբարձրացնեն պաշտպանական ուժերի հնարավորությունները»:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալն ասել է. «Իրանի օդային տարածքը պաշտպանելու համար, գիտության զարգացման և երիտասարդ և հեղափոխական ուժերի գիտելիքներն ու հմտությունները պահպանելու ուղղությամբ կազմակերպվել են մեծ ծրագրեր և լուրջ առաջխաղացում, ինչը հպարտության առիթ կդառնա բոլորի համար»:

Պիտակ