Իրանը և Պակիստանն ընդլայնում են ռազմաուսումնական ոլորտում համագործակցությունը
Իրանի բանակի կրթության հարցերով պատասխանատուի տեղակալը հայտարարել է. «Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններն ու բարեկամությունը կընդլայնվեն ռազմականուսումնական ոլորտում համագործակցությանմիջոցով»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ; ԻԻՀ բանակի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ալիռեզա Շեյխը, Պակիստանի բանակի ռազմաուսումնական բաժնի գլխավոր տնօրեն ծովակալ Աբդուլ Բասիտ Բաթի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք ցանկանում ենք Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններն ու բարեկամությունը զարգացնել ռազմաուսումնական ոլորտում փոխգործակցության միջոցով»:
Նա հավելել է. «Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների բանակների միջեւ ռազմաուսումնական ոլորտում համաձայնագրերի ստորագրման նախապատրաստական աշխատանքները»։
Պակիստանի բանակի ռազմաուսումնական բաժնի գլխավոր տնօրեն Աբդուլ Բասիթ Բաթը նույնպես հանդիպման ժամանակ ասել է.«Իրան այցի հիմնական նպատակը երկու երկրների միջև ռազմաուսումնական ոլորտում համագործակցության մեծացումն է»։