Նոյեմբեր 07, 2021 11:29 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Ռաշիդ. Իրանի զինված ուժերը ճնշում են ցանկացած սպառնալիք, ցանկացած մակարդակի և ցանկացած տարածքից

Իրանի Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատարը, հայտարարելով, որ Իրանի զինված ուժերը ճնշում են ցանկացած մակարդակի և ցանկացած տարածքից եկող ցանկացած սպառնալիք, ասել է. «Թշնամիները պետք է ձեռնպահ մնան բանակի և Իրանի հեղափոխության պահապանների կամքն ու ուժը փորձարկելուց»:

  Pars Today-ի հայերեն բաժնի հաղորդմամբ, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունների շրջանակում  բանակի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանի բանակը և զինված ուժերը միշտ պատրաստ են ռազմավարական, օպերատիվ և մարտավարական գործողություններով. պահպանելով անվտանգությունը, Իրանի գոյությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տարածաշրջանային դիրքն ու հզորությունը, կանգնել թշնամիների կոալիցիայի, մասնավորապես ԱՄՆ-Սիոնիստական ​​կոալիցիայի դեմ»:

Ընդգծելով, որ ռազմական հզորությունը սպառնալիքներին ուժեղ արձագանքելու անհրաժեշտություն է, գեներալ Ռաշիդն հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  Իրանի պաշտպանական հզորության կառուցվածքի հիմը դրել են Սրբազան Պաշտպանության 8 տարիների ազգային-պատմական և ռազմավարական ժառանգության վրա՝ կանխելու զավթիչների սխալ հաշվարկը»։

Զորավարժությունների քարոզչության շտաբի փոխանցմամբ, Իրանի հարավում ՝ Մակրանի ափերին,  այսօր մեկնարկել են  ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության հիմնական փուլերը՝ բանակի հետևակային, զրահատեխնիկական և մեքենայացված ստորաբաժանումների, հակաօդային պաշտպանության համակարգերի, ռազմածովային ուժերի նավերի և սուզանավերի, օդուժի կործանիչների ու ԱԹՍ-ների ամսնակցությամբ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ