Նոյեմբեր 09, 2021 11:26 Asia/Tehran
  • Բանակի գերագույն  հրամանատար. «Զոլֆաղար 1400» զորավարժությունների ձեռքբերումներից էր բանակի ուժերի համակարգումն ու համախմբումը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն ընդգծել է. ««Զոլֆաղար 1400» զորավարժությունների ձեռքբերումներից էր բանակի ուժերի համակարգումն ու համախմբումը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հայտարարել է, որ ԱԹՍ-ների կիրառման քանակական և որակական աճը, համակարգերի հաջող գնահատումը և զինված ուժերի միջև համակարգումն «Զոլֆաղար 1400» զորավարժությունների ձեռքբերումներից էր:

Երեքշաբթի օրը, «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության ավարտական արարողության ժամանակ,  Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հայտարարել է. «ԱԹՍ-ների և խելացի ռումբերի կիրառման որակական և քանակական բարելավումը, ինչպես նաև համակարգերի, մարտավարության, մեթոդների, վարժանքների, հաղորդակցության և ուժերի միջև կոորդինացման և սիներգիայի հաջող գնահատումն այս զորավարժությունների ընթացքում դրսևորվեցին բարձր մակարդակում»:

Զորավարժության փակման արարողությանը մասնակցել են բանակի գլխավոր հրամանատարը և մի խումբ բարձրաստիճան հրամանատարներ, Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Հուսեյն Հասանի Սաադին, օդային, ռազմաօդային և ռազմածովային պաշտպանության ստորաբարժանումների հրամանատարներ և այլ պաշտոնատար անձինք։

Պիտակ