Դեկտեմբեր 22, 2021 11:17 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. «Ներքին կարողությունների վրա հենվելու շնորհիվ, պատժամիջոցներն ազդեցություն չունեն բանակի ռազմածովային ուժերի վրա»:

Բուշեհրում IranPress-ին տված հարցազրույցում, ընդգծելով բանակի ռազմածովային ուժերի առաքելությունների կայուն  և ինքնավստահ իրականացման  կարևորությունը, ծովակալ Շահրամ Իրանին հավելել է. «Իրանական առաջին ծովային դիզելային շարժիչի կառուցումը ցույց տվեց, որ սպառնալիքները, պատժամիջոցներն ու սադրանքները որևէ ազդեցություն չունեն Իրանի ռազմածովային ուժերի վրա»:

Նա նշել է. «Այսօր Իրանի նավատորմը գտնվում է իր հզորության գագաթնակետին և հենվելով տեղական կարողությունների վրա, ի վիճակի է արդյունավետ ներկայություն ապահովել ծովում»:

Շահրամ Իրանին նշել է. «Տեխնոլոգիայի և արդյունաբերության ոլորտի իրանցի փորձագետների ջանքերի շնորհիվ ծովային դիզելային շարժիչի կառուցմամբ, ոլորտում առկա բացը լրացվել է»։

Երեքշաբթի օրը Բուշեհրում, ծովակալ Շահրամ Իրանիի և ԻԻՀ գիտության և տեխնիկայի գծով փոխնախագահ Սորենա Սաթարիի ներկայությամբ, տեղի է ունեցել Իրանում արտադրված  3600 ձիաուժ հզորությամբ «Makran 3600» ծովաին դիզելային շարժիչի շնորհանդեսը: 

Պիտակ