Հունիս 03, 2023 14:05 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի և եվրոպական կողմերի միջև նպատակաուղղված և արդյունավետ երկխոսությունը սպասվածից հեռու չէ

Իրանի ԱԳ նախարարն ասել է,-«Հաշվի առնելով Եվրամիությունում Բելգիայի դերը՝ կարելի է ակնկալել, որ փոխադարձ հարգանքի ներքո նպատակային և արդյունավետ երկխոսությունների հաստատումը կդրվի Իրանի Իսլամական Հանրապետության և եվրոպական կողմերի օրակարգում»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը  հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանի հետ։

Հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարարն գոհունակություն է հայտնել  երկու երկրների գերիների ազատ արձակմանը հանգեցրած համատեղ ջանքերի արդյունավորվելու կապակցությամբ: 

Ամիր Աբդոլլահյանը հույս հայտնելով, որ վերջին զարգացումների ազդեցությունը նոր էջ կբացի երկու կողմերի հարաբերություններում, ինչպես նաև Իրանի և Եվրոպայի հարաբերություններում,  հստակեցրել է,-«Հաշվի առնելով  Եվրամիությունում Բելգիայի դերը՝ կարելի է ակնկալել, որ փոխադարձ հարգանքի  ներքո նպատակային և արդյունավետ երկխոսությունների հաստատումը կդրվի Իրանի Իսլամական Հանրապետության և եվրոպական կողմերի օրակարգում»:

Այս հեռախոսազրույցում Բելգիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը՝ եվրոպացի բանտարկյալների հարցի լուծմանն օգնելու համար։

Այս առնչությամբ Հաջա Լահբիբը, հիշեցնելով Իրանի մարդասիրական քայլը հույս է հայտնել, որ վերջին զարգացումներից հետո նոր հորիզոն կբացվի երկու երկրների հարաբերություններում։

Անդրադառնալով Եվրամիությունում իր երկրի դիրքորոշմանը, Բելգիայի արտգործնախարարը նշել է,-«Բելգիան պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրոպայի միջև հարաբերությունների սերտացմանը»։

Պիտակ