Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար. Իրանը պատրաստ է մշակութային համագործակցության մասին հուշագիր ստորագրել Վիետնամի հետ
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը հայտնել է Վիետնամի հետ մշակութային համագործակցության հուշագիր ստորագրելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար՝ Մոհամմադ Մեհդի Էսմայիլին հինգշաբթի օրը Իրանում Վիետնամի մշակութային շաբաթվա բացման արարողության շրջանակներում Վիետնամի խորհրդարանի նախագահ Վո Վան Տհիոնգի հետ հանդիպման ժամանակ ասել է. -«Մշակութային շաբաթների անցկացումը այն միջոցառումներից մեկն է, որի միջոցով կարելի է արվեստի գործերը ներկայացնել երկու երկրներում»։
Վիետնամի խորհրդարանի նախագահը գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակի առիթով Իրանում գտնվելու և Թեհրանում Վիետնամի մշակութային շաբաթվան մասնակցելու կապակցությամբ, ասել է,-«Այլ երկրների հետ հարաբերությունները միշտ պետք է սկսել մշակութային ոլորտներից»: