Փետրվար 10, 2024 16:41 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Հետպատերազմյան շրջանի համար պաղեստինցիները քաղաքական նախաձեռնություն ունեն

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշելով, որ պաղեստինցիները պետք է որոշում կայացնեն Պաղեստինի և նրա ապագայի համար, ասաց. Պաղեստինցիները նաև ծրագրեր ու քաղաքական նախաձեռնություններ ունեն հետպատերազմյան փուլի համար։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով ուրբաթ երեկոյան ժամանել էր Բեյրութ որպես իր տարածաշրջանային այցի առաջին հանգրվան, հանդիպել և զրուցել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի հետ։

Այս հանդիպմանը Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը Դիմադրությունը համարել է կարևոր տարր տարածաշրջանային հավասարումներում՝ ընդգծելով, որ Սիոնիստական ​​թշնամին մարտի դաշտում չի հասել իր նպատակներից որևէ մեկին և, անկասկած, պաղեստինյան ժողովրդի ու դիմադրության հաղթանակը միանշանակ է։

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը նաև համաշխարհային առաջնորդների շարքում եզակի է համարել Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն, հստակ ու վճռական դիրքորոշումները Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին ընթացող զարգացումների վերաբերյալ:

ԻԻՀ ԱԳ նախարարն այս հանդիպմանն ընդգծել է, որ պաղեստինյան Դիմադրությունը խելամտորեն ու վճռական է գործել դիմադրության ու դիմակայության, ինչպես նաև քաղաքական լուծման ճանապարհին, և յուրաքանչյուր քաղաքական նախաձեռնության մեջ պետք է հաշվի առնել  պաղեստինյան ժողովրդի դերը և պաղեստինյան առաջնորդների ու խմբերի կոնսենսուսը որպես հիմնական առանցք։

Այսօր (շաբաթ օրը) Լիբանանի վարչապետ Նաջիբ Միղաթիի հետ հանդիպման ժամանակ Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախկինի պես շարունակում է աջակցել Պաղեստինի դիմադրությանը և ջանքեր է գործադրում Գազայի դեմ Իսրայելի ռեժիմի հարձակումները դադարեցնելու եւ տարածաշրջանում պատերազմի շրջանակների ընդլայնումը կանխել ուղղությամբ։

Ամիր Աբդոլլահյանը Եմենի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի վերջին հարձակումները համարել է այս երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում և համահունչ Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ այդ երկրների շարունակական աջակցությանը՝ հավելելով, որ այս հարձակումները ուժեղացնում են տարածաշրջանում ճգնաժամի սրման վտանգը։

Ամիր Աբդոլլահյանը հանդիպել և զրուցել է նաև պաղեստինյան դիմադրության խմբերի առաջնորդների հետ։ Այս հանդիպմանը, որին մասնակցել են Իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալահը, ՀԱՄԱՍ-ի շարժման առաջնորդներից Ուսամմա Համդանը և Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջամիլ Մազհարը, քննարկվել են Պաղեստինի վերջին քաղաքական ու դաշտային զարգացումները և Գազայի պատերազմը։ ‎

Դիմադրության խմբերի առաջնորդներն ընդգծել են, որ Ժամանակը  դիմադրության օգտին է, և սիոնիստական ​​թշնամին չի հասել իր հայտարարած նպատակներից որևէ մեկին, մինչդեռ գտնվում է ներքին և միջազգային հարաճուն ճնշման տակ։

 

Պիտակ