Ապրիլ 18, 2024 09:37 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է․ «Ճշմարիտ խոստում» գործողությունից առաջ Իրանն ԱՄՆ-ին տեղեկացրել է այդ մասին»։

Ապրլի 1-ին Իսրայելը ռկմբակոծել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը, ինչի հետևանքով նահատակվել էին իրանցի 7 ռազմական խորհրդականներ։  
Թլ Ավիվի գործողությունը որակելով որպես հարձակում Իրանի տարածքի վրա, ԻԻՀ առաջնորդ այաթլոլլահ Խամենեին հայտարարեց, որ  Սիոնիստական ռեժիմը կպատժվի։
Ապրիլի 14-ի լուսադեմին Պահապանների կորպուսը ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարձակում իրականացրեց օկուպացված տարածքների ուղղությամբ։ 
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան  ժամանելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սիրիայում Իրանի հյուպատոսարանի վրա  Իսրայելի հարձակմանն Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է ՄԱԿ-ի և ԱԽ-ի լռությունն այս հանցագործության նկատմամբ, նշելով․ «Քանի որ Իրանը որոշել էր Իսրայելի հարձակմանը պատասխանել  միջազգային իրավունքի և օրինական պաշտպանության շրջանակներում, ԱՄՆ կառավարությունը տեղեկացված է եղել գորոծղության մասին»։ 
Նա նշել է, որ գործողությունից հետո Իրանը դիվանագիտական ճանապարհով ուղերձ է հղել ԱՄՆ-ին, այն մասին, որ չի փորձում սրել տարածաշրջանում լարվածությունը, սակայն Սիոնիստական ռեժիմի գործողությունները կարող են նպաստել այդ լարվածության սրմանը։ 
Անդրադառնալով Նյու Յորք կատարած իր այցի նպատակներին, Աբդոլլահյանն ասել է․ «Արևմտյան Ասիայում զարգացումների և Պաղեստինի խնդրի քննարկման թեմայով ԱԽ նիստում Իրանը կներկայացնի իր տեսակետները՝ կայուն խաղաղության և անվտանգության հաստատման անհրաժեշտության, ինչպես նաև պատերազմի անհապաղ դադարեցման, լայնածավալ մարդասիրական օգնության ուղարկման և Պաղեստինի խնդրին և անվտանգությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ»։

Պիտակ