Հուլիս 24, 2024 10:08 Asia/Tehran
  • Իրանի և Ինդոնեզիայի ընդհանուր մտահոգություններն իսլամական ինքնության վերաբերյալ. Ինդոնեզիայի դեսպանն այցելել է հազրաթ Մասումեի անվան համալսարան

Pars Today-ի հաղոդմամբ՝ Ղոմ կատարած այցի շրջանակներում, Թեհրանում Ինդոնեզիայի դեսպանը ծանոթացել է հազրաթ Մասումեի անվան համալսարանի գիտական կենտրոնի կարողություններին։

Ռոնի Պրեստիո Յուլիանտորոն գոհունակություն է հայտնել Ղոմ և հազրաթ Մասումեի անվան համալսարան կատարած այցի կապակցությամբ, հույս հայտնելով, որ երկու երկրների, ինչպես նաև Ինդոնզեիայի ու հազրաթ Մասումեի անվան համալսարանների միջև համագործակցությունը կշարունակվի։   

Համալսարանի ղեկավար Մարիամ Բարդբարը նույնպես կարևորել է այս համալսարանի և Ինդոնեզիայի համալսարանների միջև հարաբերությունների ընդլայնումը:

Նա ասել է․ «Իրանն ու Ինդոնեզիան ունեն ընդհանրություններ մշակութային ոլորտներում, ինչպես Սուրբ գիրքը և մարգարեն, իսլամական ինքնությունն ու ապրելակերպը և տարբեր այլ ասպեկտներ, որոնք պետք է հաշվի առնել»:

Իրանն ու Ինդոնեզիան ընդլայնում են համագործակցությունը / Կկազամակերպվեն  Համատեղ շրջագայություններ  և միջոցառումներ

Իրանի և Ինդոնեզիայի մշակույթի ձայնը/Ռադիո, որը խթանում է հարաբերությունները իսլամական աշխարհի երկու հզոր երկրների միջև

Ինչպե՞ս է մեծ իրանագետ Իմամ Մոհամմադ Ղազալին մեկնաբանում Իրանի և Ինդոնեզիայի հարաբերությունները։

Անդրադառնալով Իրանում կնոջ դերին, Բարդբարը հավելել է․ «Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո  այս առումով մեծ առաջընթաց է գրանցվել։ Այսօր Իրանի ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի ավելի քան 36%-ը կանայք են, իսկ ԲՈՒՀ-եր դիմողների 50%-ն  աղջիկներ»։

Նշելով, որ համալսարանի կարգախոսն է «Իմաստուն  կին, զարգացած ընտանիք», Մարիամ Բարդբարն ասել է․ «Համալսարանն իր քաղաքակրթական և ակադեմիական ինքնությամբ օրինակ է ծառայելու իսլամական աշխարհի կանանց համար»։

Հազրաթ Մասումեի անվան համալսարանը հիմնադրվել է Իրանի Ղոմ նահանգում 2007 թվականին և այնտեղ սովորում է շուրջ 1700 ուսանողուհի։

 

Պիտակ