Իրանի ԱԳ նախարար. Սիոնիստական ​​ռեժիմն աշխարհի անապահովության ամենակարևոր աղբյուրն է
(last modified 2024-10-19T14:17:19+00:00 )
Հոկտեմբեր 19, 2024 17:47 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար. Սիոնիստական ​​ռեժիմն աշխարհի անապահովության ամենակարևոր աղբյուրն է

Սահաբ - Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը աշխարհի անապահովության ամենակարևոր աղբյուրն է, և միջազգային մեխանիզմները չեն կարողացել կասեցնել այս ցեղասպան ռեժիմի հանցագործությունները:

Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հավելել է, որ Իսրայելի ցեղասպան ռեժիմը սահմաններ չունի միջազգային կանոնները խախտելու հարցում, և ԱՄՆ-ի աջակցությունը նրանց ավելի հանդուգն է դարձրել Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարներին և Նեթանյահուին։ 

Ընդգծելով Գազայի հատվածում և Լիբանանում պատերազմի դադարեցման և այս տարածաշրջան հումանիտար օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը, Արաղչին Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար նահատակ Յահյա Սինվարի սպանության մասին ասել է, որ այս հարցը ոչ մի խնդիր չի  կարող առաջացնել Պաղեստինի ժողովրդի դիմադրության ու պայքարի ճանապարհին, այլ ավելի շատ մոտիվացիա ու թափ կհաղորդի նրան։

Իրանի արտաքին գործերի նախարարը նաև Թուրքիայում Հարավային Կովկասի հարցերով երկրորդ հանդիպման անցկացման մասին ասել է․-Մասնակիցներն ընդգծելով խաղաղությունն ու կայունությունը Կովկասում, խաղաղության իրականացումը համարել են տարածաշրջանի երկրների համագործակցության դրսեւորում և հայտարարել, որ դեմ են արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը։

Թուրքիայի ԱԳ նախարարը ևս  գոհունակություն  հայտնելով երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների զարգացման գործում Իրանի դերակատարության կապակցությամբ  ասել է, որ երկու երկրները միշտ ձգտել են տարածաշրջանում  խաղաղության և կայունության հաստատմանը։ 

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև անդրադառնալով տարածաշրջանում Իսրայելի ցեղասպան ռեժիմի հանցագործություններին հավելել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը պետք է վերջ տա իր սպառնալից հայտարարություններին և հրաժարվի ցանկացած սպառնալիքից ու ագրեսիայից։

««3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպմանը, որը Ստամբուլում անցկացվել է Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ներկայությամբ, քննարկվել են երկխոսության միջոցով Հարավային Կովկասի հիմնախնդիրների լուծման ելքերը և տարածաշրջանում համագործակցության  զարգացման և ամրապնդման ուղիները։

Պիտակ