Դեկտեմբեր 21, 2016 16:36 Asia/Tehran
  • ԱՄՀ-ն.«Իրանի տնտեսական աճը հուսալի է»

Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին զեկույցի համաձայն 2016 թ.-ին Իրանի ՀՆԱ-ն աճել է 6.6 տոկոսով, իսկ գնաճը կազմում է 9 տոկոս:

«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի  համաձայն, 2017 թ.  Իրանի տնտեսության աճը կկազմի 4.5 տոկոս, իսկ գնաճը նախատեսված է 9.2  տոկոս:  

Համատեղ գործողության համապարփակ ծրագրի իրականացումից հետո  նախատեսվում է, որ Իրանի նավթի արդյունահանման ծավալները կավելանան:

ԱՄՀ-ի զեկույցի համաձայն՝ նախատեսվում է, որ  2017 թ.-ին կավելանա նաև Իրանի ՀՆԱ-ն, կազմելով 6.6 տոկոս: 

ԱՄՀ-ն նաև նախատեսել է, որ 2017 թ.-ի առաջին եռամսյակում Իրանի գնաճը կկազմի շուրջ 9 տոկոս և այն կավելանա 11 տոկոսով: 

Պիտակ