Հունվար 31, 2017 16:11 Asia/Tehran
  • Զարիֆ.-«Իրանի հրթիռային պաշտպանական ծրագրերը օրինական են»

ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը զգուշացրել է ԱՄՆ-ին, Իրանի հրթիռային պաշտպանական ծրագիրը պատրված չծառայեցնել քաղաքականացված որոշումներ ընդունելու համար:

Թեհրանում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Այրոյի հետ   համատեղ մամլո կոնֆերանսում, ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Իրանի հրթիռային պաշտպանական օրինական ծրագիրը  չի առնչվում Համատեղ համապարփակ քայլերի ծրագրին»:

Զարիֆը հստակեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արձակած  թիվ 2231 բանաձևում մի նախադասություն կա Իրանի բալեստիկական հրթիռների վերաբերյալ, որի մասին ժամանակին Իրանը հայտնել է իր դիրքորոշումը: 

Զարիֆն ընդգծել է.-«ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում նշված  է՝  միջուկային մարտագլխիկներ կրող բալեստիկական հրթիռների մասին, սակայն հենց այն ժամանակ Իրանը  հայտարարել էր, որ իր հրթիռներից և ոչ մեկը նման կարողություն չունի  և միայն պաշտպանական բնույթ ունեն:

ԻԻՀ արտգործնախարարի խոսքերով, Իրանի պաշտպանական ծրագրերը չեն առնչվում ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին: «ԻԻՀ իր պաշտպանական ծրագրերում անկախ է աշխատում». ասել է նա:

«Ցավոք ՀՔՀԾ-ի որոշ կողմերը հատկապես ԱՄՆ-ն, չեն կատարում միջուկային պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները».- ասել է Զարիֆը:

Վկայակոչելով ռուսաստանյան լրատվական աղբյուրներին, «Ալ-Ալամ» հեռուստակայանը հաղորդել է, որ Իրանի հրթիռային փորձարկումները չեն հակասում Անվտանգության խորհրդի բանաձևերին: 

ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի առաջարկով Իրանի հրթիռային փորձարկումները քննարկելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը շուտով նիստ է գումարելու: 

Պիտակ