Փետրվար 16, 2017 06:29 Asia/Tehran
  • Իրանն ու Քուվեյթն ընդգծել են տարածաշրջանի երկրների միջև համախոհության ու համագործակցության անհրաժեշտությունը

ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանին անդրադառնալով Իրանի ու Քուվեյթի մշակութային, պատմական ու կրոնական ընդհանրություններին և պատմության ընթացքում երկու ժողովուրդների բարեկամական ու անկեղծ հարաբերություններին, ասել է. «Տարբեր բնագավառներում Իրանի ու Քուվեյթի հարաբերությունների ընդլայնման համար մեծ պոտենցիալ գոյություն ունի: Հարաբերությունների ընդլայնումը ինչը բխումէ է երկու ժողովուրդների ու նաև տարածաշրջանի շահերից»

Չչորեքշաբթի օրը, Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ Ահմեդ Ջաբեր Ալ-Սաբահի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով  տարածաշրջանային գլխավոր իրադարձություններին և հատկապես ահաբեկչության վտանգին Ռոհանին նշել է. «Տարածաշրջանի գլխավոր խնդիրներն, այդ թվում ահաբեկչությունը, համակողմանի վտանգ են ներկայացնում և դրանց դեմ պայքարելու միակ ուղին տարածաշրջանի բոլոր երկրների ու հարևանների համագործակցությունն է :

Հանդիպման ժամանակ Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ Ահմեդ Ջաբեր Ալ-Սաբահը գոհունակություն հայտնելով ԻԻՀ նախագահի Քուվեյթ կատարած ուղևորության և միասնականությունն ընդգծող նրա դիրքորոշումների ու տեսակետների կապակցությամբ, ասել է. «Տարածաշրջանի ներկա պայմանները մեզ բոլորիս պարտադրում են լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ և այդ պատճառով էլ մտադիր ենք բոլոր բնագավառներում բարձրացնել Թեհրանի հետ մեր հարաբերությունների մակարդակը»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ավարտելով Օման և Քուվեյթ կատարած իր միօրյա ուղևորությունը, երեկ վերեդարձել է Թեհրան:

Պիտակ