Մարտ 06, 2017 17:11 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ.«Իրանում կանանց դերը գնահատելի է»

Թեհրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն ասել է.«ԻԻՀ-ը մեծ առաջընթաց է արձանագրել կանանց պոտենցիալի օգտագործման ոլորտում»:

Երկուշաբթի օրը Թեհրանում կայացած Իրանի հաջողակ կանանց ազգային առաջին կոնգրեսում, Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Էշթեր Քիշ Լառուշն ասել է.«Իրանում գիտնական կանայք են աշխատում, ովքեր  գնահատելի են։ Կայուն զարգացման հասնելու համար հույժ նշանակալի է այս կանանց դերը»:

«2015 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջազգային մասշտաբով սկսել է բարեկեցիկ կյանքի ուսուցումը և անգրագիտության դեմ ևս պայքար է մղել»․ասել է Լառուշը:

Երկուշաբթի օրը Թեհրանի նահատակ Բեհեշթիի անվան համալսարանի համագումարների դահլիճում մեկնարկել է Իրանի հաջողակ կանանց առաջին կոնգրեսը:

Պիտակ