Մարտ 10, 2017 16:20 Asia/Tehran
  • ԱՄՀ-ի տնօրենները ողջունել են Իրանի տնտեսական կայունությունը

Արժույթի միջազգային հիմնադրամ տնօրենները ողջունել են իրանցի պատասխանատուներին` իրանական 1395 թվականին, շրջափակումների չեղարկումից հետո տնտեսական աճի բարելավման կապակցությամբ :

Իրանի կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի բաժնի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն` ԱՄՀ-ի տնօրենները հայտարարել են, որ իրանական 1395 թվականին Իրանի ՀՆԱ-ն կազմել է 6.6 տոկոս :

Ի դեպ, ԱՄՀ-ի և ԻԻՀ-ի 2016 թվականի խորհրդակցության բովանդակության և 2017 թվականի փետրվարի 24-ին կողմերի հրապարակած մամուլի հաղորդագրության համաձայն` իրանական 1395 թվականին նավթի արտադրաչափի բարձրացման պատճառով, Իրանի տնտեսության աճն ամրապնդվեց և Իրանի ՀՆԱ-ի աճը նույն տարում հասավ 7.4 տոկոսի և Իրանի տնտեսությունը դոիրս եկավ իրանական նախորդ՝ 1394 թվականի լճացման վիճակից:

Համաձայն այս հաղորդման, Իրանի տնտեսությունը իրանական 1396 թվականին (2016-2017) արտաքին ուղղակի ներդրման աճի և ներքին ֆինանսական պայմանների աստիճանաբար բարելավման ականատես կլինի:

ԱՄՀ-ի տնօրենները նաև ողջունել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում Իրանի որդեգրած քաղաքականությունը:

Պիտակ