Մայիս 26, 2017 12:14 Asia/Tehran
  • Զանգանե.«Իրանի նավթարդյունաբերության թողունակությունը բարձրանալու է»

Ռոյտերսին տված հարցազրույցում Իրանի նավթի նախարարն ասել է.«2017թ. ԻԻՀ-ն ջգտում է համաձայնագրեր կնքել Ֆրանսիայի Թոթալ, ՌԴ-ի Լուկ Օյլ, Դանիայի Մաերսկ և Ինդոնեզիայի Պետրամինյա ընկերությունների հետ»:

Ռոյտերսին տված հարցազրույցում Բիժան Նամդար Զանգանեն հավաստել է.«Աշխարհի նավթարդյունահանող խոշոր ընկերությունների հետ բանակցությունները կատարվում են Իրանի մեծ նավթահանքերի և Հարավայի Փարսի ընդլայնման նպատակով»:

«Առաջիկա 5 տարիների ընթացքում միջազգային ընկերությունների հետ իրականացվելիք նավթային նոր նախագծերի օգնությամբ Իրանի նավթարդյունաբերությունը 25 տոկոսանոց աչ է ունենալու»,-հաելել է Զանգանեն:

Անդրադառնալով մայիսի 25-ին Վիեննայում կայացած ՕՊԵԿ-ի նիստին Զանգանեն նշել է.«Այս նիստի ընթացքում ՕՊԵԿ-ի անդամները կարևորել են նավթարդյունահանման ծավալներին կրճատմանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»:

Հինգշաբթի մայիսի 25-ին Վիեննայում ավարտվել է ՕՊԵԿ-ի 172-րդ նիստը: ՕՊԵԿ-ի անդամները համաձայնության են եկել 9 ամսով երկարաձգել նավթարդյունահանման ծավալները պակասեցնելու համաձայնությունը:

Պիտակ