Հունիս 10, 2017 07:43 Asia/Tehran
  • Իրանի վոլեյբոլի ազգային հավաքականը պարտության մատնեց Բելգիային

ԻԻՀ-ի վոլեյբոլի ազգային հավաքականը համաշխարհային լիգայի երկրորդ շաբաթվա առաջին խաղում գերազանցեց Բելգիայի ազգային հավաքականին:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` 2017 թվականի համաշխարհային լիգայի երկրորդ շաբաթվա ընթացքում, Իրանի ու Բելգիայի վոլեյբոլի ազգային հավաքականների հանդիպումը ուրբաթ երեկոյան տեղի ունեցավ Թեհրանում, որն ավարտվեց 2-3 հաշվով` հօգուտ Իրանի ազգային հավաքականի:

Մրցությունից առաջ երկու երկրի մարզիկներն ու Թեհրանի «Ազադի» մարզադահլիճում ներկա հազարավոր մարզասերներ մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեհրանում չորեքշաբթի օրվա ահաբեկչական հարձակումների նահատակների հիշատակը:

 

Պիտակ