Հունիս 10, 2017 11:34 Asia/Tehran
  • Ձերբակալվել են Թեհրանի ահաբեկչական գործողության մասնակից ևս մի քանի ահաբեկիչներ

Իրանի տարբեր վայրերում ձերբակալվել են Թեհրանի ահաբեկչական գործողությանը առնչվող ևս մի քանի ահաբեկիչներ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝  Ալբորզ նահանգի դատարանի գլխավոր  տնօրեն Ահմեդ Ֆազելյանն ասել է.-«Հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության 7 ահաբեկիչներ ձերբակալվել են Ալբորզ նահանգի Ֆարդիս շրջկենտրոնում»:

Ֆարս նահանգի  անվտանգության կազմակերպության հանրության հետ կապի գրասենյակը ևս հայտարարել է, որ Թեհրանի դեպքին առնչվող 7 ահաբեկիչներ ձերբակալվել են այդ նահանգում:

Իրանի անվտանգության նախարարությունը  մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Քերմանշահ, Քուրդստան, Արևմտյան Ատրպատական և Թեհրան նահանգներում ձերբակալվել են 41 ԻԼԻՊ-ական ահաբեկիչներ : Ահաբեկիչներից առգրավել են փաստաթղթեր, զենք, զինամթերք և այլ սարքավորումներ: 

Պիտակ