Հունիս 24, 2017 17:49 Asia/Tehran
  • Խառռազի.«Իրանը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել այլ երկրների հետ»

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահի ընդգծմամբ՝ Արևմուտքը չպետք է հանուն նյութական շահերի, հանդուրժողական մոտեցում ցուցաբերի ահաբեկչության ու ծայրահեղական գաղափարների նկատմամբ: «Արևմուտքի ահաբեկիչները, որոնք այսօր Իրաքում և Սիրիայում են, ի վերջո իրենց երկրներ են վերադառնալու»․ հավաստել է Քամալ Խառռազին:

Շաբաթ Պեկինում անցկացվող «Խաղաղության համաշխարհային 6-րդ ֆորում»-ում Քամալ Խառռազին նշել է.«Իրանը լուրջ է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարի հարցում և պատրաստ է այդ հարցում համագործակցել այլ երկրների հետ»: Այդ մասին հաղորդել է ԻՌնԱ գործակալությունը:

Խառռազին ավելացրել է.«Մեր օրերում աշխարհը հայտնվել է մեծ սպառնալիքի թիրախում և համաշխարհայնացման ժամանակաշրջանում հասարակության անապոհովությունը կարող է ազդել նաև մյուս հասարակությունների վրա»:

«Խաղաղության համաշխարհային 6-րդ ֆորում»-ը կայացել է Պեկինի «Շին հուա» համալսարանի նախաձեռնությամբ ՝ տարաձայնությունների վերացման նպատակով երկրների միջև ինտեգրումը մեծացնելու նպատակով:

Ֆորումին  ներկա են եղել Աֆղանստանի նախկին նախագահ Համեդ Քարզայը, ՌԴ ԱԳ նախկին նախարար Սերգեյ Իվանովը, Ավստրալիայի նախկին վարչապետ Քևին Ռադը և քաղաքական այլ գործիչներ:

 

Պիտակ