Իրանի հոգևոր առաջնորդ.«Իսլամական աշխարհը պետք է պայքարի Սիոնիստական ռեժիմի դեմ»
(last modified Mon, 26 Jun 2017 12:50:16 GMT )
Հունիս 26, 2017 17:20 Asia/Tehran
  • Իրանի հոգևոր առաջնորդ.«Իսլամական աշխարհը պետք է պայքարի Սիոնիստական ռեժիմի դեմ»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իսլամի ուսուցումների համաձայն, իսլամական տարածքներում թշնամիների իշխանության դեպքում, բոլոր մուսուլմանները ջիհադի և պայքարելու պարտականություն ունեն: Ուստի, այսօր Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարն անհրաժեշտություն է իսլամական աշխարհի համար»:

Հունիսի 26-ին իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ընդունել է երկրի պատասխանատուներին, ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներին և իսլամական երկրների դեսպաններին: Իր ելույթում նորին վսեմություն առաջնորդը շնորհավարել է Ֆեթրի բարեբաստիկ տոնը և քննադատելով այն հանգամանքը, որ իսլամական որոշ երկրներ խույս են տալիս այդ պայքարից, նշել է.«Իրանի ժողովուրդը զգոն ու արթուն է իր պարտականության հարցում: Իսլամական աշխարհը միասնության կարիք ունի: Մուսուլմաններն իհարկե միասնական են: Հարցը կայանում է նրանում, որ պետությունները պետք է կատարեն իրենց պարտականությունը»:

Այաթոլլահ Խամենեին  ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի՝ Երուսաղեմի համաշխարհային օրվա առիթով կայացած քայլարշավին Իրանի ժողովրդի շքեղ մասնակցությունը որակել է իսլամական միասնության պանծալի օրինակ: Նա ասել է.«Իսլամական միասնության իմաստը հենց սա է , որ Իրանի ծոմապահ ու շիա մուսուլմանները  մասնակցում են  քայլարշավին և պաշտպանում սուննի պաղեստինցիներին»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մեծ վտանգ է համարել Պաղեստինի հարցը մոռացության մատնելը , հավելելով.«Միասնությունը և պառակտումից զերծ մնալը շահեկան է իսլամական բոլոր երկրների համար և պետք է որպես իսլամական աշխարհի գլխավոր խնդիր՝ Պաղեստինի հարցի շուրջ համախմբվելով, կանխել հարցի մոռացումը»:

Այաթոլլահ Խամենեին «պառակտումն ու տարաձայնությունը» համարել է իսլամական աշխարհի ամենամեծ խոցը: Անդրադառնալով Եմենում, Սիրիայում, Իրաքում, հյուսիսային Աֆրիկայում և իսլամական այլ երկրներում անցնող արյունալի բախումներին, Ն Վ առաջնորդը շեշտել է.«Իսլամական երկրների մերձեցումը և միմյանց դեմ ուժ չգործադրելը, համապատասխանում է աստվածային իմաստնությանը և բխում է բոլոր մուսուլմանների շահերից»:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդի ելույթից առաջ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շնորհակալություն հայտնել Իրանի զինված ուժերին ու ժողովրդին ՝ ահաբեկիչների նկատմամբ ցուցաբերած դիմադրության համար: Նա  ասել է.«Ահաբեկիչներն տրված պատասխանն Իրանի պաշտպանական ուժի մի փոքր մասն էր»:

Բարձր գնահատելով Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլարշավին ժողովրդի ակտիվ մասնակցությունը, Հասան Ռոհանին ասել է.«Այդ օրը ժողովրդի ներկայությունը վկայում է այն մասին, որ ի վերջո բարին հաղթելու է չարին»: 

 

Պիտակ