Հուլիս 01, 2017 19:06 Asia/Tehran
  • Իրանը առաջատար է տարածաշրջանում․ Քուվեյթի լրատվամիջոցներ

Անդրադառնալով Իրաքի ու Սիրիայի զարգացումներին և Թեհրան-Մոսկվա համագործակցությանը, քուվեյթական «AL-Rai» թերթը գրել է.«Վերջին իրադարձությունները վկայում են Իրանի տարածաշրջանային ուժի մեծացման և Մոսկվայի հետ կազմած կոալիցիայի հաղթանակի մասին»։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Անդրադառնալով Սիրիայում ընթացող իրադարձություններին, քուվեյթական «AL-Rai» թերթն  իր այսօրվա համարում գրել է.«Իրանի հեղինակությունն ու ազդեցությունը տարածաշրջանում մեծացել է և Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում»:

AL-Rai թերթը հավելել է.«Այսօրվա դիմադրության առանցքը ներկայացնող Սիրիան և Հեզբոլլահը պաշտպանվում են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Սիրիայի կառավարությանը ցուցաբերվող Իրանի աջակցությունը շատ հաջող է եղել»:

Անտարակույս Իրանի, ՌԴ-ի, Իրաքի ու Սիրիայի միջև համագործակցությունները նշանակալի դեր են ունեցել ահաբեկչությանը դիմակայելու գործում: Այս համագործակցության ձեռքբերումներից են Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների իրարահաջորդ ձախողումները: 

 

 

Պիտակ