Իրանի ԶՈԻ գլխավոր հրամանատարը ողջունել է ահաբեկիչների դիրքերի դեմ Պահակազորի հրթիռային հարձակումը
Իրանի ԶՈԻ գլխավոր հրամանատարը հունիսի 18-ին՝ Սիրիայի Դեյր-էլ-Զորում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համախմբման կենտրոնների դեմ Իսլամական հեղափոխության պահակազորի հրթիռային հարձակումից ժամեր անց Պահակազորի զորավարների ու հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ողջունել է հրթիռային բնագավառներում հեղափոխական այդ կառույցի ջանքերը:
ՆՎ Այաթոլլահ Խամենեու ստեղծագործությունների պահպանման ու հրապարակման գրասենյակի տեղեկատվական կայքի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն այս հանդիպման ժամանակ Սիրիայում ահաբեկիչների դիրքերի դեմ Իսլամական հեղափոխության պահակազորի հրթիռային հարձակումը գերազանց քայլ բնութագրեց և Բարձրյալից հայցեց ռամազան ամսվա ընթացքում կատարված աղոթքների ընդունումը:
Նշելով,. որ թշնամին զգուշանումէ հրթիռային հարձակումից, նա հավելել է. «Այդ ուղղությամբ աշխատեք, քանի որ թշնամին պիտի ապտակ ստանա»:
Հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարները զեկուցելով Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ հրթիռային հաջող գործողության մասին, ընդգծել են, որ Պահակազորի «Ղոդս»-ի զորքի տեղեկատվական առաջնորդությամբ իրականացված այս գործողության ընթացքում հարվածն ուղղված էր միայն ահաբեկիչների դիրքերի կողմը և որևէ խաղաղ բնակիչ դրանից չտուժեց:
Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչներին պատժելու նպատակով, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը հունիսի 18-ին երկիր-երկիր միջին հեռահարության 6 հրթիռներով հարվածեց Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զորում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հրամանատարական կենտրոնը, համախմբման ու աջակցության կենտրոնները և պայթուցիկ ավտոմեքենաների արտադրության կենտրոնը:
Հարձակման հետևանքով սպանվեցին ավելի քան 170 թաքֆիրական ահաբեկիչներ, այդ թվում նրանց մի քանի հրամանատարներն ու ազդեցիկ անդամներ: