Հուլիս 21, 2017 17:13 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.«Իրանի դեմ Քուվեյթի անհիմն մեղադրանքը հեռու է խոհեմ դիրքորոշումից»

Միջազգային հարցերում իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ուրբաթ օրը թուիթերյան էջում գրել է. «Թեհրանի դեմ Քուվեյթի ներկայացրած անհիմն մեղադրանքը և այդ երկրում իրանցի դիվանագետների թվի կրճատումը հեռու է խոհեմ դիրքորոշումից»:

Հինգշաբթի հուլիսի 20-ին այսպես կոչված  «Ալ-Աբդոլի» խմբի և Իրանի միջև կապի պատճառաբանությամբ Քուվեյթի ԱԳՆ-ը որոշում է ընդունել այդ երկրում ԻԻՀ-ի դիվանագետների թիվը կրաճատելու մասին:

Այդ որոշումից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Քուվեյթի հավատարմատար Ֆալլահ Ալ-Հաջարֆը, ում էլ հանձնվել է քուվեյթցիների կողմնորոշման դեմ բողոքի նոտան և դիվանագետների թիվը կրճատելու հարցում Իրանի փոխադարձ իրավունքների մասին զգուշացումը:

«Ալ-Աբդոլի» խմբի հետ կապված գործը բացվել է 2015 թվականին Քուվեյթում: Դատալսումների ժամանակ Քուվեյթի պետայրերն այդ խմբին մեղադրել են ահաբեկչության ու լրտեսության մեջ, ապա հայատարել են, որ խմբակը կապեր ունի Իրանի հետ: Դատալսումների արդյունքում, այդ երկին պետայրերն իրազեկվել են Իրանի և այդ խմբակի միջև կապի բացակայության մասին:

 

Պիտակ