Հուլիս 22, 2017 07:39 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովն ընդգծել է դրա գործադրման հարցում Իրանի բարյացակամությունն ու ԱՄՆ-ի խոստումնադրժությունը

ԻԻՀ ԱԳ փոխնախարարի ու ՀԳՀԾ-ի գործադրմանը հետևող շտաբի իրանցի համանախագահի ընդգծմամբ, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի ուրբաթ օրը գումարված նիստում, ՀԳՀԾ-ն բարյացակամորեն և կառուցողական միջավայրում գործադրվելու վրա դրված շեշտը աշխարհին ուղղված հզոր ուղերձ է պարունակում:

Սեյեդ Աբբաս Էրաղչին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գումարված ՀԳՀԾ-ի հանձնաժողովի 8-րդ նստաշրջանի ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծելո է, որ բոլոր կողմերը ողջունել են ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն ու ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը: Նա ընդգծել է. «ՀԳՀԾ-ի հանձնաժողովի անդամներն ընդգծեցին ՀԳՀԾ-ն լիարժեքորեն և բարիացակամորեն իրագործելու, ինչպես նաև ՀԳՀԾ-ի հաջողությամբ իրագործվելը խաթարող ցանկացած քայլից հրաժարվելու անհրաժեշտությունը»:

ԻԻՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ իրանական կողմն այս նիստում մեկ առ մեկ ներկայացրեց դիմացի կողմի և հատկապես ամերիկացիների պարտավորությունների ոտնահարման դեպքերը: Նրա խոսքերով. «Բոլոր կողմերն ընդգծեցին, որ ՀԳՀԾ-ն պիտի պահպանվի և ինչպես նշված է դրա բովանդակության մեջ, այն պետք է իրագործվի կառուցողական ու բարյացակամությամբ հագեցած միջավայրում»:

«ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի համադրող Հելգա Շմիդը նույնպես ողջունելով Իրանի ստանձնած պարտավորությունների իրագործումն ընդգծեց, որ բոլոր կողմերը պետք է  հավատարիմ մնան ՀԳՀԾ-ին»,-հավելել է Էրաղչին:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը երեք ամիսը մեկ անգամ Վիեննայում գումարվող նստերում քննարկում է ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքն ու  կողմերի բողոքները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակառակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը համարվող Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և ԵՄ-ի տեսակետին ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն սարսափելի համաձայնություն է:

 

Պիտակ