Իրանի մեծարգո առաջնորդը, հաստատելով ժողովրդի ձայնը, Հասան Ռոհանիին նշանակել է Իրանի նախագահի պաշտոնում
(last modified Thu, 03 Aug 2017 07:35:03 GMT )
Օգոստոս 03, 2017 12:05 Asia/Tehran
  • Իրանի մեծարգո առաջնորդը, հաստատելով ժողովրդի ձայնը, Հասան Ռոհանիին նշանակել է Իրանի նախագահի պաշտոնում

ԻԻՀ-ի նախագահի հրամանագրի հաստատման արարողությունը անցկացվել է այսօր՝ Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան հոսենիեյում: Իրանի մեծարգո առաջնորդը հաստատելով ժողովրդի ձայնը Հասան Ռոհանիին նշանակել է ԻԻՀ-ն նախագահի պաշտոնում:

Հրամանգրում առաջնորդը Իրանում ժողղովրդի եռնադուն մասնակցությամբ անցկացված նախագահական ընտրությունները համարել է Իրանի հանրապետական համակարգի ամրապնդման խորհրդանշան և կարևորել է դիմադրողական տնտեսության ծրագրի գործադրումը:

Այաթոլլահ Խամենեին Իրանի նախագահին հորդորել է,  ջանքերն իգործ դնել երկրում արդարության հաստատման, զրկվածների պաշտպանության, անխառն իսլամի հրամանների գործադրման, ազգային միաբանության ու արժանապատվության զորացման, երկրի հզոր ներուժի ու տարողությունների նկատմամբ ուշադրության և ճշգրտությամբ Իրանի հեղափոխության արժեքների և սկզբունքների արժևորման համար:

Արարողության ընթացքում Իրանի ներքին գործերի նախարարը  զեկուցել է Իրանի նախագահական ընտրությունների 12-րդ շրջանի անցկացման մասին:

Իրանի սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն, ժողովրդի ընտրությունից հետո նախագահի հրամանագրի ստորագրումը հեղափոխության առաջնորդի իրավասություններից է:

Պիտակ