Օգոստոս 23, 2017 07:26 Asia/Tehran
  • Իրանն առանցքային դերակատարություն ունի համաշխարհային օրենսդրության բնագավառում

ՄԱԿ-ին կից կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարն ընդգծել է համաշխարհային օրենսդրության ուղղությամբ ԻԻՀ-ի առանցքային դերակատարությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սաըդոլլահ Նասիրի Ղիդարին, երեքշաբթի օրը Իրանի արևմտյան Համադան քաղաքում ասել է. «Միջազգային կառույցներում վավերացվում են բազմաթիվ կոնվենցիաներ, հաղորդագրություններ ու հանձարարականներ և Իրանը դերակատար պիտի լինի համաշխարհային օրենսդրության ոլորտում»:

«Բարձրագույն կրթության վկայագրերի արժևորման համաշխարհային կոնվենցիայի օրենքների մշակումն առաջարկվել է Իրանին և այս պահին Իրանն զբաղված է այս կոնվենցիան պատրաստելու և մշակելու աշխատանքով»,-հավելել է Նասիրի Ղիդարին:

Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը նշել է, որ կայուն խաղաղության ստեղծման հարթակներից մեկը զբոսաշրջությունն է, ընդգծելով. «Իրանը 12 հազարամյա քաղաքակրթության անցյալ ունի և այս հարցն իրանցի պատասխանատուների կողմից պիտի բարձրացվի միջազգային մակարդակում»:

 

Պիտակ