ԻԻՀ առաջնորդ.«Դիվանագիտության մեջ հեղափոխական ու կրոնական ոգու պահպանումը անհրաժեշտություն է»
(last modified Sat, 26 Aug 2017 13:56:37 GMT )
Օգոստոս 26, 2017 18:26 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Դիվանագիտության մեջ հեղափոխական ու կրոնական ոգու պահպանումը անհրաժեշտություն է»

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և կառավարության կազմի հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է հեղափոխական ու կրոնական ոգու պահպանումը դիվանագիտության մեջ:

Նշելով,որ դիվանագիտության ոլորտում պետք է լինել զգոն ու  սթափ, գերապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Դիվանագիտական հարցերում պետք է պարծենալ հեղափոխությամբ և իրագործել  ազգային նորմերը, հեղափոխության արդյունքում ձևավորված նորմերը , ներառյալ իմպերիալիզի ու բռնության դեմ պայքարը»: 

Մեծարգո առաջնորդը նշել է.«Հեփափոխական նորմերին ու դիրքերին հավատարիմ մնալով կարելի է հարգանք վաստակել, ինչը չի հակասում  ճկունության ու դիվանագիտության արվեստի հնարքների կիրառմանը»:

ԻԻՀ առաջնորդը նաև  խոսելով արտաքին քաղաքականության մասին նշել է,որ պետք է  աշխարհի հետ դիվանագիտության դռները բացել   և ոչ թե  կենտրոնանալ մի քանի երկրների հետ հարաբերությունների վրա:

Ընդգծելով, որ պատասխանատուները պետք է ջանքեր գործադրեն ժողովրդի տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, մեծարգո առաջնորդն ասել է.«Տնտեսությունը պետք է ազատել նավթից և հաշվի առնելով Իրանի հնարավորությունները, պոտենցիալները և մարդուժը , այս կարևոր նպատակը կարելի է իրագործել»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը խոսքն ուղղելով հանրապետության նախագահին և կառավարության կազմի անդամներին, անհրաժեշտություններ համարեց ժողովրդի տնտեսական խնդիրների կարգավորումը, անկոտրում ու  ջիհադական ոգի ունենալը և ժողովրդի հետ ամուր կապեր պահպանելը:

Պիտակ