Օգոստոս 29, 2017 07:40 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Հրթիռային կարողությունն ընդլայնելու ենք

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը նշել է, ոի պաշտպանական հայեցակարգի գլխավոր սկզբունքը ակտիվ կանխարգելման կողմնորոշմամբ համակողմանի պաշտպանությունն է: Նա ընդգծել է. «Իրանի դեմ հավանական ոտնձգության դեպքում, թշնամին ջախջախիչ ու զղջում պարտադրող պատասխան կստանա»:

Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, երկուշաբթի օրը նշել է, որ ԻԻՀ  կանխարգելող ուժի տարրերից մեկը հրթիռային հզորությունն է: Նա ասել է, որ Իրանն ընդլայնելու է իր հրթիռային կարողությունը:

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն ընդգծել է, որ թշնամիները ցանկանում են հարվածել ԻԻՀ-ին, հավելելով. «Իրանի հրթիռային կարողությունը ջախջախիչ պատասխան է նրանց, ովքեր ԻԻՀ անապահովության մասին երազանքներ են հյուսում»:

Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ԻԻՀ  պաշտպանական հզորության ամրապնդումը պաշտպանության նախարարության գլխավոր գերակայությունն է համարել: Նրա խոսքերով. «Նախարարությունը դիմադրողական տնտեսության ու  տեղական կողմնորոշմամբ որոշակի ծրագրումներ է կատարել հրթիռային, ծովային, օդային, ցամաքային ու հակաօդային պաշտպանության ոլորտներում»:

«Տարածաշրջանում անվտանգությունը տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտությամբ չի իրագործվելու»,-հայտարարել է բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, անդրադառնալով տարածաշրջանային ճգնաժամերին:

Իրանի պաշտպանության նախարարը նշել է. «Դիմադրության առանցքի հանդեպ ԻԻՀ  հովանավորությունը տարածաշրջանում անվտանգության ստեղծման և թշնամիների ընչաքաղցության դիմակայման ուղղությամբ է իրականացվում»:

 

Պիտակ