Սեպտեմբեր 05, 2017 07:32 Asia/Tehran
  • Զարիֆը Մյանմարի մուսուլմանների դեմ բռնությունների կանխման կոչով դիմել է իսլամական երկրներին

ԻԻՀ ԱԳ նախարարը իսլամական երկրներին կոչ արեց Մյանմարի մուսուլմանների դեմ բռնություններին վերջ տալու համար գործնական քայլեր ձեռնարկել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը իսլամական Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի, Մալայզիայի ԱԳ նախարար Անիֆա Ամանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ առանձին հեռախոսազրույցներում մտահոգություն հայտնելով Մյանմարի մուսուլմանների ցավալի պայմանների կապակցությամբ, երկրներին կոչ է արել նրանց դեմ անմարդկային ու անտրամաբանական բռնություններին վերջ տալու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել:

Հեռախոսազրույցների ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարարը հայտնել է միջազգային շրջանակների և իսլամական երկրների կողմից հավաքական լուծումներ առաջարկելու և ցանկացած օժանդակության համար ԻԻՀ պատրաստակամությունը:

ՄԱԿ-ի վիճակագրական տվյալների համաձայն` վերջին օրերին 90 հազար Ռոհինգիա մուսուլմաններ,   Մյանմարի բանակի և ծայրահեղական բուդդիստների հարձակումների խստացման հետևանքով, Ռախին նահանգից փախել են: Երկու շաբաթ առաջվանից Մյանմարի արևմտյան Ռախին նահանգի Ռոհինգյաի մուսուլմանների դեմ Մյանմարի բանակի հարձակումների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ:

Մյանմարի կառավարությունն անօրինական գաղթականներ է համարում Ռոհինգիա մեկ միլիոն մուսուլմաններին և չի հարգում նրանց քաղաքացիական իրավունքները: Մյանմարում մուսուլմանների դեմ հալածանքների հետևանքով, զոհվել են հազարավոր մուսուլմաններ, իսկ տասնյակ հազարները հարկադրաբար լքել են իրենց բնակարանները:

 

Պիտակ