Սեպտեմբեր 08, 2017 17:27 Asia/Tehran
  • Իրանի դիվանագիտական ջանքերը Մյանմայի մուսուլմանների իրավիճակի կապակցությամբ

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.-«Մինչ այժմ Իրանը դիվանագիտական ջանքեր է գործադրել Մյանմայի մուսուլմանների իրավիճակի կապակցությամբ և ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել այլ երկրների իր պաշտոնակիցների հետ»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Բահրամ Ղասեմին ասել է.-«Թեհրանի դիվանագիտական ջանքերի շրջանակում հատուկ շրաջաբերական է ուղվել ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությանը, որպեսզի Մյանմայի մուսուլմանների իրավիճակի կապակցությամբ բանակցություն անցկացվի ՄԱԿ-ի պաշտոնյաների և իսլամական երկրների դեսպանների հետ »: 

Իրանի ԱԳՆ խոսնակը ասել է. «Թաիլանդում ԻԻՀ դեսպանատունը  կապ է հաստատել Մյանմայի կառավարության հետ, որպեսզի համադրումներ անի Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության մարդասիրական օգնությունները Մյանմայի մուսուլմաններին հասցնելու հարցի կապակցությամբ»:

Ղասեմին ընդգծել է, որ Մյանմայի մուսուլմանների իրավիճակի կապակցությամբ ԻԻՀ դիվանագիտական ջանքերը շարունակվում են :  

Պիտակ