Սեպտեմբեր 11, 2017 07:35 Asia/Tehran
  • Մյանմայի մուսուլմանների ցեղասպանության դիմաց միջազգային կառույցների լռությունն անընդունելի է

ԻԻՀ-ի 120 գիտական կայքեր կիրակի օրը համատեղ հայտարարությամբ հանդես գալով դատապարտեցին ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի և բուդդիստների ոճրագործությունը և ընդգծեցին. «Մյանմայի մուսուլմանների ցեղասպանության դիմաց միջազգային կառույցների լռությունն անընդունելի է»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` հաղորդագրության մեջ նշված է. «Մյանմայի բանակի և բուդդիստների կողմից տների հրդեհումն ու ռոհինգյա  մուսուլմանների, հատկապես կանանց ու երեխաների կոտորածը , ինչպես նաև արևմտյան ԶԼՄ-ներում այդ երկրում տեղի ունեցող ողբերգության մասին լուրերի գրաքննությունը, արտահայտում են ռոհինգյա  մուսուլմանների իրավազրկվածության  չափը»:

Իրանցի ուսանողները նույնպես կիրակի օրը համախմբվելով Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իսլամական երկրներին ու միջազգային շրջանակներին, մասնավորապես ՄԱԿ-ին կոչ արեցին վերջ տալ Մյանմայի մուսուլմանների կոտորածի կապակցությամբ լռությանը:

Օգոստոսի 25-ից Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում Ռոհինգյա մուսուլմանների դեմ  բանակի հալածողական ու ոտնձգողական հարձակումների նոր ալիքի հետևանքով, ավելի քան 6000 մուսուլմաններ զոհվել, իսկ 8000-ը վիրավորվել են:

 

Պիտակ