Սեպտեմբեր 16, 2017 07:17 Asia/Tehran
  • Իրանի հումանիտար օժանդակությունների առաջին բեռնվածքը հասավ Բանգլադեշ

Միանմարի մուսուլմաններին տրամադրվելու նպատակով ԻԻՀ-ի Կարմիր մահիկի հավաքականության հումանիտար օժանդակությունների առաջին բեռնվածքը հասել է Բանգլադեշ :

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԻԻՀ-ի կարմիր մահիկի հավաքականության հումանիտար օժանդակությունների բեռնվածքը, ներառյալ 40 տոննա փրկարարական, դեղորայքային ու սննդամթերային ապրանքներ, այդ թվում բրինձ, ձիթայուղ թեյ և շաքար, ալյումինե ամանեղեն, սննդամթերքի կապոցներ, վրան, կարպետ ու ադյալ, ուրբաթ օրը հասել է  Բանգլադեշի Չիթագոնգ նավահանհգստի «Շահ Ամանթ»-ի օդանավակայան:

ԻԻՀ հումանիտար օժանդակությունների բեռնվածքի հետ Բանգլադեշ ուղևորված ԻԻՀ ԱԳ նախարարի Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը, հույս հայտնեց, որ այս ուղևորության ընթացքում կկարողանա քննարկել առկա որոշ հարցերն ու բարդությունները և ճամբա հարթելով Միանմարի մուսուլմաններին օժանդակություն փոխանցելու համար նրանց ուղերձը կփոխանցի աշխարհին:

«ԻԻՀ նախագահն ու ԱԳ նախարարը Նյու Յորքում գումարվելիք ՄԱԿ-ի ԳԱ-ի տարեկան նստաշրջանում իրենց օրակարգում են ունենալու հիշյալ հարցի քննարկումը»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը:

Օգոստոսի 25-ից, Միանմարի արևմուտքում գտնվող Ռախին նահանգում ռոհինգյացի մուսուլմանների դեմ Միանմարի բանակի հարձակումների հետևանքով, հազարավոր մարդիկ սպանվել ու վիրավորվել և շուրջ 380 հազար մարդ տարհանվել է: Միանմարում մուսուլմանների զրկված են քաղաքացիական իրավունքից:

 

Պիտակ