Սեպտեմբեր 17, 2017 11:29 Asia/Tehran
  • Ռոհանի.«ՄԱԿ-ի ԳԱ-ն միջազգային հանրությանն Իրանի ժողովրդի ձայնը լսելու դարձնելու միջոց է»

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանը լավ առիթ է` Իրանի ժողովրդի ձայնն աշխարհում լսելի դարձնելու , ԱՄՆ-ի և Արևմուտքի հանրային հարծիքի մոտ հավանական կասկածները վերացնելու համար».ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:

Սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելիս, Թեհրանում լրագրողներին տված հարցազրույցում, նախագահ Հասան Ռոհանին տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթ ունենալուց բացի, հանդիպում-զրույցներ է ունենալու ԱՄՆ-ի ԶԼՄ-ների, պետայրերի, քաղաքական շրջանակների ներկայացուցիչների, իսլամական համայնքի ղեկավարների և ԱՄՆ-ում բնակվող իրանցիների հետ և ներկայացնելու է Իրանի դիրքորոշումները:

Իրանի նախագահի խոսքերով, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին առընթեր, նիստ է գումարվելու Իսլամական համագործակցության կազմակերպության հետ, օրակարգում ունենալով Մյանմայի մուսուլմանների կոտորածի թեման: Նիստ է գումարվելու նաև շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների թեմայով:

Իրանի գործադիր մարմնի ղեկավարը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը համարել է տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությանը, կայունությանն ու զարգացմանը նպաստող համաձայնություն, հավելելով.«Այս միջազգային համաձայնության հակառակորդները սակավաթիվ են»:

Անդրադառնալով Իրանի դեմ Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի շարունակական հակաքարոզչություններին, Հասան Ռոհանին նշել է.«Իսլամական երկրների, այդ թվում Իրանի շուրջ համաշխարհային քարոզչություններն իրականությունից շատ հեռու են և Իրանն այդ կապակցությամբ իր տեսակետը հայտնելու է ՄԱԿ-ի նստաշրջանին»:

Հայտարարելով, որ Իրանը ձգտում է աշխարհի հետ կառուցողական ու ծավալուն հարաբերությունների հաստատման, նախագահ հասան Ռոհանին ասել է.«Միջինարևելյան տարածաշրջանի ճգնաժամը ռազմական լուծում չունի»:

Պիտակ