ԻԻՀ առաջնորդ.«ԱՄՆ էլիտան պետք է ամոթ զգա նման նախագահ ունենալու համար»
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում ԱՄՆ նախագահի անհեթեթ ու անիրական հայտարարություններին , Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Այդ խոսքերը բխում էին ոչ թե նրա հզորությունից,այլ զայրույթից, անճարակությունից ու թեթևամտությունից»:
Այսօր Իրանի Առաջնորդության բանիմացների խորհրդի նախագահի ու անդամների հետ հանդիպման ժամանակ , նշելով ,որ Իրանի ժողովրդի թշնամու զայրույթի գլխավոր պատճառներից մեկը Իսլամական համակարգի մեծ առաջադիմությունն է տարածաշրջանային ու համաշխարհային հարցերում, Այաթոլլահ Խամենեին ասել է.«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը պատիվ չբերեց ԱՄՆ ժողովրդին, և այդ երկրի էլիտան պետք է ամոթ զգա նման նախագահ ունենալու համար, չնայած նրանք արդեն այդ մասին արտահայտվել են»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Ամերիկացիները դեռ տարիներ առաջ էին ծրագիր մշակել արևմտյան Ասիայի տարածաշրջանի համար և այն կոչել էին «Նոր Միջին Արևելք», կամ «Մեծ Միջին Արևելք» : Այդ նախագծի երեք առանցքներն էին Իրաքը, Սիրիան ու Լիբանանը, սակայն նրանք երեք երկրում էլ ձախողեցին»:
Գերապատիվ առաջնորդը հստակեցրել է.«Ներկա դրությամբ, տարածաշրջանի իրողություններն այլ են, քանզի նրանց չհաջողվեց Լիբանանում ինչ-որ քայլ անել, Իրաքում էլ նրանց ցանկության ճիշտ հակառակն իրականացավ: Սիրիայում չնայած ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից իրականացված ոճրագործություններին , այդ թվում անմեղ ժողովրդի կոտորածին և ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումներին ցուցաբերված անվերապահ աջակցություններին , ներկայումս ԻԼԻՊ-ը հասել է ճանապարհի վերջակետին և մեկուսացվել են թաքֆիրական խմբավորումները, ներառյալ «Ալ-Նուսրայի ճակատ»-ը:
«Իրանի իսլամական հանրապետության ազդեցիկ ներկայությունը կանխել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի պլանների ու ցանկությունների իրականացումը, ինչը համարվում է նրանց զայրույթի գլխավոր պատճառը», հավելել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը: