Իրանի առաջնորդ.«Նահատակ Հոջաջին Աստծո կողմից սիրված է»
(last modified Wed, 27 Sep 2017 12:39:16 GMT )
Սեպտեմբեր 27, 2017 16:09 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ.«Նահատակ Հոջաջին Աստծո կողմից սիրված է»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Բարեպաշտությունը, բարյացակամությունը, հասարակության պահանջի հոսանքով քայլելը և նման կերպ նահատակվելը, բոլորն այն գործոններն են, որոնց շնորհիվ Աստված նահատակ Հոջաջիին դարձրել է բոլորի սիրելին»:

Սեպտեմբերի 27-ին Թեհրանի Իմամ Հոսեյնի մզկիթում, նահատակ Մոհսեն Հոջաջիի հոգեհանգստյան արարողության ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Բոլոր նահատակներն Աստծո կողմից սիրված են, սակայն այն, ինչով օժտված էր այս երիտասարդը, նրա անունը բարձր է պահել»:

«Տեսեք Իրանում ինչպիսի աղմուկ է բարձրացել Հոջաջիի նահատակության համար». ասել է Նորին Վսեմություն առաջնորդը: Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը  նահատակ Հոջաջիի ընտանիքին ու հարազատներին համբերություն է մաղթել:

Չորեքշաբթի օրը մեծ թվով պատասխանատուների ու ժողովրդի ներկայությամբ, կայացել է նահատակ Մոհսեն Հոջաջիի հուղարկավորությունը: Թեհրանի հեղափոխական բնակիչները Հոջաջիի աճյունն ուսերի վրա են տարել:

Մոհսեն Հոջաջին  նահատակվեց 2017 թվականի օգոստոսի 9-ին` Սիրիայի և Իրաքի սահմանին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների կողմից գերևարվելուց հետո:

 

Պիտակ