Սեպտեմբեր 28, 2017 16:21 Asia/Tehran
  • Գեներալ Ջաաֆարի.«Իրանական հրթիռներն օժտված են դիպուկ խոցելու հատկությամբ»

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաաֆարին ասել է.«Պահակազորի բոլոր հրթիռներն օժտված են դիպուկ խոցելու հատկությամբ»:

Սեպտեմբերի 27-ի երեկոյան Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, խոսելով Պահակազորի կողմից  Սիրիայի Դեյր Էլ-Զոր քաղաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կենտրոնակայանի վրա իրականացված հրթիռային հարձակման մասին,գեներալ-մայոր Ջաաֆարին ասել է.«2017 թվականի հունիսին  պատասխանելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Իրանի խորհրդարանի շենքի և Հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանի վրա իրականացված ահաբեկչական հարձակմանը, Պահակազորի հրթիռները ճշգրտորեն արձակվեցին ,ուղղորդվեցին և դիպան  նշանակետին»: 

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հստակեցրել է.«Պահակազորի կողմից ԻԼԻՊ-ի կենտրոնակայանի վրա իրականացված հարձակման պատգամն  այն էր,որ Իսլամական հանրապետության հրթիռները կարողացան Իրաքի օդային տարածքը կտրելով դիպուկ  խոցել երրորդ երկրում այսինքն Սիրիայում գտնվող նշանակետը»:

Նշենք,որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն  ի պատասխան Թեհրանում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, 2017 թվականի հունիսի 18-ին միջին հեռահարությամբ  վեց «երկիր-երկիր» դասի հրթիռ արձակեց Սիրիայի արևելյան Դեյր Էլ-Զոր քաղաքում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբավորման հրամանատարական կետի ուղղությամբ: 

 

Պիտակ