ԻԻՀ մեծարգո առաջնորդի ուղերձը՝ Սրբազան պաշտպանության շաբաթվա կապակցությամբ
(last modified Thu, 28 Sep 2017 13:47:58 GMT )
Սեպտեմբեր 28, 2017 17:17 Asia/Tehran
  • ԻԻՀ մեծարգո առաջնորդի ուղերձը՝ Սրբազան պաշտպանության շաբաթվա կապակցությամբ

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ուղերձ է հղել Սրբազան պաշտպանության շաբաթվա կապակցությամբ:«Նահատակությունը աստվածային պարգև է ընտրյալներին»,ասված է ուղերձում:

«Նահատակությունը վեհություն է: Նահատակությունը   զոհաբերություն է, կյանքի նվիրաբերություն այնպիսի գաղափարի համար, որ նահատակին մղում է դեպի Աստված տանող ուղին: Իր մահով նահատակը վկայում է Աստծուն  նվիրված լինելու մասին` ընդհուպ այն, որ կարող է զոհել կյանքը», ասված է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձում: 

Այաթոլլահ Խամենեին իր ուղերձում ընդգծել է.«Երբ ինչ-որ մի կետում ,ինչ-որ մի հասարակության մեջ  նման մեծություններ են ի հայտ գալիս,անհրաժեշտ է  նրանց լույսի ներքո  ճանաչել ճանապարհը և ոտք դնել դեպի Ալլահ տանող ուղիղ ու ճշմարիտ ճանապարհին և  շունչ պարգևել  սրտերին ու հոգիներին»:

Սրբազան պաշտպանության շաբաթվան նվիրված միջոցառումների շրջանակում, այսօր տեղի են  ունեցել հիշատակի արարողություններ և  այցելություն ողջ երկրի նահատակների շիրիմներին:    «Բեհեշթե Զահրա» գերեզմանատանը, նահատակների բուրաստանում անձնազոհների հարցերով Վելայաթ Ֆաղիհի ներկայացուցիչ՝ Հոջաթ-օլ-էսլամ Շահիդի Մահալաթին ընթերցել է  ԻԻՀ Գերապատիվ առաջնորդի ուղերձը:

Նշենք,որ Սրբազան պաշտպանության տարիներին երկրի սահմանները պաշտպանելու ճանապարհին նաև նահատակվել են իրանահայ զինվորներ:

Պիտակ