ԻԻՀ-ի մեծարգո առաջնորդ.«Թշնամիները ջանքեր են գործադրում իրանցիներին հետ պահելու ջիհադի ճանապարհից»
(last modified Tue, 03 Oct 2017 12:32:26 GMT )
Հոկտեմբեր 03, 2017 16:02 Asia/Tehran
  • ԻԻՀ-ի մեծարգո առաջնորդ.«Թշնամիները ջանքեր են գործադրում իրանցիներին հետ պահելու ջիհադի ճանապարհից»

Անդրադառնալով իրանցիներին մասնավորապես երիտասարդներին ջիհադի ճանապարհից հետ պահելու, լուսահոգի Իմամ Խոմեյնիին մոռացության տալու և հեղափոխության լուսավոր ուղին մոռանալու հարցով թշնամիների կողմից տարվող ջանքերին Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլահ Խամենեին հավելել է. «Այս պայմաններում երիտասարդների մեծամասնության կողմից հեղափոխության գաղափարներին հավատարմության փաստը ապշեցնող երևույթ է»:

Երեքշաբթի օրը նահատակ Մոհսեն Հոջաջիի ընտանիքի անդամների հետ հանդիման ընթացքում, անդրադառնալով նրա հուղարկավորության ընթացքում ժողովրդի աննախադեպ ու փառահեղ ներկայությանը, Այաթոլլահ Խամենեին նշել է.«Բարձրյալն Աստված Նահատակ Մոհսեն Հոջաջիի քաջագործությամբ Իրանի ժողովրդին պարզերես դարձրեց և նրան դարձրեց հեղափոխության երիտասարդ սերնդի խորհրդանիշը և Իսլամական հեղափոխության կենդանի ներկայիս հրաշքը»:

Նշելով որ, Մոհսեն Հոջաջին ողջ Իրանում մեծ համբավ է ձեռք բերել ու վայելում է իր հայրենակիցների հարգանքը, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Բոլոր նահատակները ճնշված են և Մոհսեն Հոջաջիից բացի կան ուրիշ նահատակներ ևս, որոնց գլխատել է թշնամին և բոլորն էլ Աստծո սիրելիներն են և մեծ արժեք ունեն Բարձրյալի մոտ, սակայն ամենակարող Աստված իր անքննելի իմաստությամբ ու ելնելով այս երիտասարդի առանաձնահատկություններից, նրան դարձրել է այդ նահատակների խորհրդանիշը»:

«Իրանցի, աֆղանստանցի, իրաքցի ու այլ երկրների նահատակները, ովքեր նահատակվել են ԱՄՆ-ի ու Բրիտանիայի վարձկան թաքֆիրականների դեմ պատերազմի դաշտում ամփոփվում ու տեսնվում են նահատակ Հոջաջիի անհատականությամբ և Աստված նրան դարձրել է անմեղ ու քաջ նահատակների խորհրդանիշը»,-նշել է մեծահարգ առաջնորդը:

Այաթոլլահ Խամենեին ասել է.«Չնայած որ նրա բացակայությունը իր ընտանիքի համար մեծ կորուստ է, սակայն այն պատիվը որ Աստված նրա նահատակությամբ տվել է մեր երկրին, նրանց մխիթարություն կպարգևի»:

Այաթոլլահ Խամնենին նշել է.«Հազար փառք ու պատիվ այս պանծալի ու վեհ նահատակին, որ չարերի դեմ բարու հաղթանակի խորհրդանիշը դարձավ: Բարձրյալի ողջույնը նրան, ով անկեղծ ջիհադով ու անմեղ նահատակությանբ իրեն ու իր ժողովրդին սիրելի դարձրեց աշխարհին»:

Մոհսեն Հոջաջին սրբավայրերի պաշտպաններից էր, որ 2017թ. օգոստոսի 9-ին գերեվարվել էր ԻԼԻՊ-ի գործակալների կողմից ու նահատակվել Իրաքի ու Սրիրայի սահմանում:

Պիտակ