ԻԻՀ առաջնորդ.«Հաջը լավագույն հնարավորությունն է թշնամիների քարոզչական գործունեությունը չեզոքացնելու համար»
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Հաջի ուխտագնացությունը լավագույն քարոզչական ամբիոնն է` աշխարհի ժողովուրդների հետ կապ հաստատելու և թշնամու քարոզչությունը չեզոքացնելու համար»:
Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը հոկտեմբերի 3-ին ընդունել է այս տարվա Հաջի արարողությանը մասնակցած իրանցի ուխտավորների հարցերով զբաղվող պատասխանատուներին: Հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրանի իսլամական հանրապետության դեմ քարոզչական հնարավորություններով օժտված վտանգավոր ու ակտիվ ճակատի առկայությանը , մեծարգո առաջնորդն ասել է.«Իսլամական համակարգն ունի լայն հնարավորություններ ու մեծ ներուժ` այդ ճակատին դիմակայելու համար: Այդ վտանգավոր ճակատին դիմակայելու ելքերն են՝ լուսաբանումները և ակտիվ ու ագրեսիվ քարոզչական քայլեր: Իսկ Հաջը համարվում է դրանց իրականացման հիմնական ու գլխավոր կենտրոններից մեկը»:
Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Հաջի ուխտավորների անվտանգության ու արժանապատվության պահպանումն իր մտահոգություններից մեկն է: «Պատասխանատուների զեկույցների համաձայն՝ այս տարի ուխտավորները գոհ են եղել իրենց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից: Օրինազանցության մի քանի դեպքեր են արձանագրվել, որոնց պետք է հետամուտ լինել». ասել է նա:
Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը հստակեցրել է.«Այսօր իսլամական աշխարհում էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ ցանկանում են իսլամական հանրապետությունից լսել ճշմարտությունը: Ուրեմն պետք է կարևոր հարցեր, ինչպես` իմպերիալիզմի դեմ պայքարը, արևմուտքի ինքնության բացահայտումը, իսլամի թշնամիներից հեռու մնալը, և Քոմեյլ աղոթի բովանդակությունը քարոզչական նոր միջոցներով և գրական տպավորիչ լեզվով և հաճելի ու տրամաբանական ոճով փոխանցել լսարանին»:
Նշելով, որ շատ բնական է Իրանի դեմ հսկայակական քարոզչությունների հետևանքով լսարանի մտքում առաջացած անորոշությունն ու թյուրիմացությունը , ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Հաջի արարողության ժամանակ, Սաուդյան ռեժիմի պատասխանատուներն անամոթաբար հայտնվեցին այդ երկրի հեռուստաէկրանների եթերում և խոսեցին Իրանի իսլամական հանրապետության դեմ: Բնական է, որ նման խոսքերն այլ երկրների սովորական ժողովուրդների մոտ թյուրիմացությունների տեղիք են տալիս, ուստի պետք է ժողովրդի հետ կապ հաստատելով վերացնել այդ թյուրիմացությունները և փշրել թշնամու ստեղծած պատնեշը: