Հեղափոխության մեծարգո առաջնորդ. Սիոնիստական ռեժիմը ցանկանում է նոր Իսրայել ստեղծել տարածաշրջանում
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի տարածքում հանրաքվեից ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի օգուտին, ասել է. «ԱՄՆ-ն ու արտասահմանյան ուժերն անվստահելի են և ձգտում են տարածաշրջանում նոր Իսրայելի ստեղծմանը»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն դավաճանություն է տարածաշրջանի հանդեպ և վտանգում է տարածաշրջանի անվտանգությանը: Անդրադառնալով հարևանների համար այդ քայլի հետևանքներին, նա ընդգծել էց. «Իրանն ու Թուրքիան այս կապակցությամբ պիտի դիմեն հնարավոր ցանկացած քայլի և Իրաքի կառավարությունն այս հարցում պիտի լուրջ որոշումներ ընդունի ու քայլեր ձեռնարկի»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ այդ հարցում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը, համախոհությունը և քաղաքական ու տնտեսական միացյալ ու լուրջ որոշումներ ընդունելը չափազանց կարևոր են: «Այս հարցի հանդեպ ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների հայացքը տարբերվում է Իրանի ու Թուրքիայի հայացքից: ԱՄՆ-ն շարունակ ցանկանում է Իրանին ու Թուրքիային խանգարող ինչ-որ լծակներ ունենալ իր ձեռքում, հետևաբար որևէ հույս չի կարելի կապել ամերիկացիների ու եվրոպացիների և նրանց դիրքորոշումների հետ». ասել է նա:
«Եթե Իրանն ու Թուրքիան այդ կապակցությամբ համաձայնությա գան, անկասկած այն կարող է իրագործվել և դա բխելու է երկու երկրների ու նաև իսլամ աշխարհի շահերից»,-նշել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Ասիայի արևելքից ու Մյանմայից սկսած, մինչև Աֆրիկայի հյուսիս իսլամ աշխարհում առկա լուրջ խնդիրներին:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև գոհունակություն է հայտնել Աստանայի նստաշրջանի սեմին Իրանի ու Թուրքիայի միջև համագործակցության, ինչպես նաև այդ համագործակցության արդյունքում Սիրիայի հարցով նկատվող դրական առաջընթացի կապակցությամբ: «Իհարկե սրանով ԻԼԻՊ-ի ու թաքֆիրականների հարցին լուծում չի տրվելու: Այդ հարցի կարգավորումը երկարատև ու իրական ծրագրավորում է պահանջում». ասել է նա:
Հանդիպման ժամանակ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծելով տարածաշրջանում Իրանի ու Թուրքիայի միջև հզոր դաշնակցության ստեղծման անհրաժեշտությունն, ասել է. «Անհերքելի փաստերի ու ապացույցների համաձայն` ԱՄՆ-ն ու Իսրայելը Քուրդիստանի հարցով ընդհանուր համաձայնության են եկել: Իսկ Բարեզանին, հանրաքվե անցկացնելով, աններելի սխալ թույլ տվեց»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իսրայելը ցանկանում են մասնատել Միջին Արևելքի տարածաշրջանը և դա շահագործել հօգուտ իրենց: Նա ասել է. «Նրանք Սիրիայի համար էլ նույն ծրագիր են մշակել և այս հարցում Իրանի ու Թուրքիայի միասնականությունն ու միասնական որոշումը չափազանց կարևոր է լինելու»: