Հոկտեմբեր 07, 2017 11:14 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանի հրթիռային ծրագիրը ոչ մի սահմանափակություն չի կարող ունենալ»

ԻԻՀ Արգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ ԻԻՀ իր հրթիռային և պաշպանական կարողությունների մասին երբեք չի ընդունելու արևմուտքի սահմանափակումները:

Մոհամեդ Ջավադ Զարիֆը ամերիկյան  Newsweek պարբերականին տված հարցազրույցում  ընդգծել է ԻԻՀ հրթիռային և պաշտպանական կարողության պահպանման կարևորությունը:

Նշելով որ Իրանի բալիստիկական հրթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն  չունեն, նա հավելել է.«Իրանի հրթիռային  փորձարկումները  չեն խախտում ՀԳՀԾ-ի համաձայնությունը և միայն պաշտպանական բնույթ ունեն»:

ԻԻՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանը դեռ միջուկային համաձայնության առկախման մասին որոշում չի կայացրել և քննարկումններից հետո համապատասխան որոշում կկայացվի այդ հարցի շուրջ»:

ԻԻՀ արտգործնախարարը Սիրիայի քաղաքական ապագայի մասին  հստակեցրել է.-«Միայն Սիրիայի ժողովուրդը  կարող է իր պագայի մասին որոշում կայացնել»:  

Պիտակ