Հոկտեմբեր 11, 2017 18:40 Asia/Tehran
  • Իրանի Առողջապահության նախարարության և Կարմիր մահիկի կողմից մի խումբ է գործուղվել Բանգլադեշ

Իրանի առողջապահության նախարարության և Կարմիր մահիկի կազմակերպության տնօրենների ու փորձագետների մի խումբ ժամանել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա՝ Մյանմայի մուսուլման փախստականներին օգնելու և նրանց առողջապահական վիճակը քննարկելու նպատակով: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Խումբը  կայցելի  տարածաշրջանի ճամբարներ, որպեսզի անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Մյանմայի մուսուլման փախստականներին օգնելու համար:

Իրանի իսլամական հանրապետության Կարմիր մահիկի կազմակերպության օգնությունների երրորդ բեռնվածքը երեքշաբթի օրը  առաքվել է Մյանմայի ռոհինգյա  փախստականների համար:

Մինչ այժմ  Իրանի Կարմիր մահիկի կողմից 130 տոննա օգնություն է առաքվել Բանգլադեշ:

Ռախին նահանգում Մյանմայի բանակի կողմից ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացված հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 6000  և վիրավորվել   8000 ռոհինգյա մուսուլմաններ: Ավելի քան 500 հազարը փախել են Բանգլադեշ: 

Պիտակ