Իրանի առաջնորդ .«Եթե համաձայնության մյուս կողմը պատռի ՀԳՀԾ-ն, ապա Իրանն այն մանրացնելու է»
(last modified Wed, 18 Oct 2017 13:26:17 GMT )
Հոկտեմբեր 18, 2017 16:56 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ .«Եթե համաձայնության մյուս կողմը պատռի ՀԳՀԾ-ն, ապա Իրանն այն մանրացնելու է»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Քանի դեռ ՀԳՀԾ-ի մյուս կողմը չի պատռել միջուկային համաձայնությունն, Իրանն այն չի պատռելու: Իսկ եթե նրանք պատռեն ՀԳՀԾ-ն, ապա Իրանն այն մանրացնելու է»:

Հոկտեմբերի 18-ին Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին գիտական էլիտայի  և երիտասարդ գիտնականների հետ հանդիպմանն ասել է.«Եվրոպացիներն ընդդիմացան ՀԳՀԾ-ն պատռելու ԱՄՆ նախագահի խոսքերին, գիտակցելով որ դա բխում է իրենց և ամերիկացիների շահերից: Սա լավ դիրքորոշում է , սակայն բավարար չէ»:

Այաթոլլահ Խամենեին նշել է.«Եվրոպացիները պետք է կտրականապես դեմ գնան ԱՄՆ կառավարության քայլերին , այդ թվում ՀԳՀԾ-ի խախտման դեմ, ինչպես արեցին Կոնգրեսից սպասվող շրջափակումների դեպքում:  Նրանք պետք է զերծ մնան տարածաշրջանում Իրանի  ներկայության և Թեհրանի պաշտպանունակության նման հարցերում ամերիկացիների հետ ձայնակցելուց, քանզի Իրանը բացարձակապես չի հանդուրժելու ԱՄՆ-ի զոռբայություններին եվրոպացիների ձայնակցումը»:

Մեծարգո առաջնորդը ԱՄՆ-ի վարչակազմը համարելով միջազգային սիոնիզմի գործակատարը անկախ ժողովուրդների թշնամին և տարածաշրջանում ու աշխարհում շատ պատերազմների մեղավորը, անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ի ստեղծման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին: «Բնական է, որ այսօր ԱՄՆ պետայրերը պետք է ելույթներ ունենան տարածաշրջանում ԱՄՆ-ի և ԻԼԻՊ-ի վտանգավոր ծրագրերը խափանած իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ».ասել է մեծահարգ առաջնորդը: 

Այաթոլլահ Խամենեին ավելացրել է.«Վերջին չորս տասնամյակներին Իրանի ժողովուրդը միջազգային հանրությանն ապացուցել է, որ հնարավոր է գերուժերից չվախենալ, կանգնել նրանց դեմ և չնայած ճնշումներին ու սպառնալիքներին, զարգանալ ու առաջ գնալ»:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը ՀԳՀԾ-ի մասին, ժողովրդին, պատասխանատուներին ու քաղաքական ակտիվիստներին յոթ կարևոր խորհուրդներ է տվել :  Ն Վ առաջնորդի ընդգծմամբ, ԱՄՆ-ի պարտվել է Իրանի հեղափոխական ժողովրդից: Նա խորհուրդ է տվել զերծ մնալ ԱՄՆ խորամանկության դեմ անզգուշությունից , ամրապնդել  Իրանի հզորության հենասյուները, ուշադրություն չդարձնել համոզումներ ներշնչելու նպատակով թշնամու քայլերին, մեծացնել պաշտպանունակությունը, քննարկել եվրոպացիների կողմնորոշումը և լրջորեն հետևել դիմադրողական տնտեսությանը և նրա սկզբունքներին:

 

 

 

Պիտակ