Իրանի առաջնորդ .«Իրանի պաշտպանունակությունը բանակցության ենթակա չէ»
(last modified Wed, 25 Oct 2017 12:45:37 GMT )
Հոկտեմբեր 25, 2017 16:15 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ .«Իրանի պաշտպանունակությունը բանակցության ենթակա չէ»

Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանի պաշտպանության հնարավորությունների հարցը սակարկման ենթակա չէ և պաշտպանական հարցերի և Իրանի ազգային հզորությունն ապահովող ու պաշտպանող բոլոր հարցերի շուրջ , թշնամու հետ չենք բանակցելու»:

Հոկտեմբերի 25-ին Իրանի բանակի Իմամ Ալիի անվան սպայական համալսարանի սաների ուսադիրների շնորհման համատեղ արարողակարգում, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իսլամական համակարգի թշնամիներին խանգարում է Իրանի ազգային հզորությունը և նրանք պայքարում են դրա դեմ: Ուստի, նրանք դեմ են ժողովուրդների մոտ, նաև տարածաշրջանային ու վերտարածաշրջանային մասշտաբներով ԻԻՀ-ի հզորության մեծացմանը, քանզի դա վկայում է իսլամական համակարգի ռազմավարության խորքի մասին»:

«Երկրի պաշտպանությանն իմպերիալիստական ուժերի հակադրման դեմ պայքարի միջոցն այն է, որ նրանց կամքին հակառակ, ապավինենք մեր ազգային հզորությանը». նշել է Նորին Վսեմություն առաջնորդը:

Նշելով, որ զինված ուժերի գլխավոր պարտականությունն ու պատասխանատվությունը երկրի անվտանգության ապահովումն է, Այաթոլլահ Խամենեին հավաստել է.«Գիտական, արդյունաբերական ու տնտեսական տարբեր ոլորտներում զարգացումն անվտանգության առկայությամբ է պայմանավորված»:

Զինված ուժերի գլխավոր հրամանատարը երիտասարդներին խորհուրդ է տվել գնահատել իսլամական հանրապետության շնորհիվ ձեռքբերված անվտանգությունն ու արժանապատվությունը, նշելով .«Մի ժամանակ, Իրանն ունենալով փայլուն անցյալ ու պատմություն և անսպառ կարող ուժեր, գտնվում էր ամերիկացիների, սիոնիստների ու բրիտանացիների ոտքերի տակ և նվաստացվում էր նենգ ու ստոր վարձկանների կողմից: Սակայն Իսլամը փրկեց Իրանը, իսկ ԻԻՀ-ը դարձավ Իրանը հզորացնողը»: 

Պիտակ