Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ. Պիտի դիմակայել Թեհրանի ու Բաքվի հարաբերություններին ընդդիմացողների քայլերին
(last modified Wed, 01 Nov 2017 17:55:38 GMT )
Նոյեմբեր 01, 2017 21:25 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ. Պիտի դիմակայել Թեհրանի ու Բաքվի հարաբերություններին ընդդիմացողների քայլերին

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծեց. «Իրանի ու Ադրբեջանի եղբայրական ու սերտ կապերը ընդդիմադիրներ ունեն, որոնց գայթակղություններին ու խափանարար քայլերին պիտի դիմակայել»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի գիշեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրի խոր կապերին ու համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությանն, ասաց. «Իրանն ու Ադրբեջանը կրկնակի վճռակամությամբ ու մղումով պիտի ընդլայնեն տարբեր բնագավառներում հարաբերություններն ու համագործակցությունները»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով այն կարևոր իրականությանը, որ Իրանի ու Իրաքի նման Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը մեծապատիվ մարգարեի գերդաստանի վարդապետության հետևորդներ են, հավելեց. «Պիտի գիտակցել այս օգտակար առիթի և Ադրբեջանում շիաների սգո շքեղ հանդիսությունների արժեքը, քանի որ դրանք ամրապնդում են Ադրբեջանի ժողովրդի ու երկրի ինքնությունը»:

«Այս տարվա մոհառամ ամսվա շքեղ հանդիսություններն Ադրբեջանի ժողովրդի հավատքի նմուշներից են»,-հայտարարեց մեծապատիվ առաջնորդը, Ադրբեջանում մարքսիզմի տարածման և կրոնը մոռացության տալու Խորհրդային Միության իշխանությունների բազմաթիվ ջանքերի ձախողման պատճառը համարելով ամուր հավատքը:

Հանդիպման ժամանակ Էլհամ Ալիևը հայտարարելով, որ Իրանում իրեն իր տանն է զգում և անդրադառնալով վերջին տարիներին երկու երկրների համագործակցություններում արձանագրված ուշագրավ առաջընթացին, ասաց. «Ադրբեջանն Իրանի հետ իր հարաբերություններում լիարժեքորեն վճռակամ է և որևէ մեկի չի թույլատրելու միջամտել ու խափանել երկու երկրի հարաբերությունները»:

«Ադրբեջանն ամրապնդում է տնտեսական ու մշակութային բնագավառներում Իրանի հետ կապերը և վճռակամ է կայուն ու մշտական դարձնել այդ հարաբերությունները»,-հայտարարեց Ադրբեջանի նախագահը մատնանշելով մշակույթի, տնտեսության, ներդրման, էներգետիկայի ու փոխադրության բնագավառներում Թեհրան-Բաքու համագործակցությունների որոշ պարագներն ու նաև Ադրբեջանում մզկիթներ կառուցելու ուղղությամբ իր կառավարության ջանքերը:

Պիտակ