Իրանի մեծարգո առաջնորդ.«Արբաինի քայլերթը իսլամական վեհ խորհրդանիշ է»
(last modified Tue, 07 Nov 2017 14:17:59 GMT )
Նոյեմբեր 07, 2017 17:47 Asia/Tehran
  • Իրանի մեծարգո առաջնորդ.«Արբաինի քայլերթը իսլամական վեհ խորհրդանիշ է»

Իրանի հեղափոխության մեծարգո առաջնորդն hոսեյնական Արբաինի քայլերթի մասին ասել է.«Երանի նրանց, ովքեր կկատարեն Արբաինի ուխտը և Արբաինի ուխտի աղոթքը կուղղեն Իմամ Հոսեյնին»:

Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին նշել է.«Իրանի, Իրաքի ու այլ երկրների միլիոնավոր մրդիկ կատարում են այդ ուխտը և քայլում են դեպի Իմամի դամբարանը»:

Նշելով, որ Արբաինի քայլերթն Աստծո կողմից մարդկության ու իմամի սիրհարների համար նախատեսված բացառիկ դեպքերից մեկն է, մեծարգո առաջնորդը հավաստել է.«Պետք է Աստծուն փառք տալ այս բարիքի համար»:

Նա հավելել է.«Հոսեյնական Արբաինի մեծ շարժումը հավատացյալ մուսուլմանների միաբանության խորհրդավոր ու վեհ նմուշն է»:

Լուսնային հիջրեթի 1439թ. սաֆար ամսվա 20-ը՝ 2017թ. նոյեմբերի 9-ը, Իմամ Հոսեյնի ու նրա հավատարիմ աջակիցների նահատակության Արբաինն է կամ քառասնօրյակը:

Արբաինի արարողությանը մասնակցելու նպատակով, երեքշաբթի օրը ավելի քան 2 մլն 300 հազար իրանցի ուխտավորներ ու միլիոնավոր այլ ուխտավորներ մեկնել են Իրաք:

Պիտակ